Ի տարբերություն բնակարանաշինության՝ ճանապարհների նորոգման առումով մարզերը գլխավոր դերում են: Առաջին պատճառը, իհարկե, այն է, որ մայրաքաղաքային ճանապարհներն անհամեմատ բարեկարգ են մարզայիններից: Հիմա նորոգվում են ոչ միայն միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհները, այլև համայնք-Կառավարություն գործակցությամբ քաղաքային կամ գյուղական փողոցները: