Jnews.ge կայքի հաղորդմամբ, հունվարի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2622 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1126 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնովիրուսով վարակման 956032 դեպք, որից ապաքինվել է 911666 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14156 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27539 թեստավորում, այդ թվում 14309-ը՝ հակամարմինների արագ թեստով, 13230-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.52% է, վերջին 14 օրվանը՝ 7.01%, վերջին 7 օրվանը՝ 8.65%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 545 490 մարդ, վերջին մեկ օրում՝ պատվաստվել է 7699 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4368 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1228 անձ: