«Պետական դավաճանության կասկածանքով Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել ու տեղափոխվել ժամանակավոր մեկուսարան»,- ասված է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին և նրա տեղակալ Անուար Սադիկուլովին ազատել էր զբաղեցրած պաշտոններից, գրում է РИА Новости-ն:
Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուհամեթ Երտիսբաևը հայտարարել է, որ երկրում ստեղծված ճգնաժամի պատճառներից մեկը բարձրաստիճան պաշտոնյաների ու անվտանգության աշխատակիցների դավաճանությունն է։ Նա կատարվածը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ և զինված ապստամբություն, իսկ իրադարձությունների ծավալները խոսում են այն մասին, որ «դա անհնար էր իրականացնել՝ առանց իշխանության բարձրագույն օղակներում, հատկապես՝ իրավապահ մարմիններում եղած դավաճանների»։