ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում Հայաստանի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան։ Այդ մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Զինծառայողներին «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան են տեղափոխել ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խաղաղապահ ուժերը ներառում են ստորաբաժանումներ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերից։