ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու և կարգավորվելու միտում ունի։
Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի այդ միջոցառումը։