Հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Կատարվել է 4985 թեստավորում: Առողջացել է 165 քաղաքացի, գրանցվել՝ 2 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345713 դեպք, որոնցից 332753-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3449 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7999 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 599 841 թեստավորում: