Հունվարի 7-ին՝ ժամը 04.10-ին, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակակետից, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու կասկածանքով, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենան։
Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում «ՎԱԶ-210740»-ի 21-ամյա ուղևորը հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և ինքը մեքենայի հետևի նստելատեղի տակ ապօրինի պահում է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել և կնքվել է: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։