Առողջապահության նախարարության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների համար 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն իրականացված ծախսերը կազմել են գրեթե 21 միլիարդ 580 միլիոն դրամ:
2020-ին՝ մարտից սկսած, ծախսվել է շուրջ 26 միլիարդ 500 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Քովիդ 19-ի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2020-ի մարտին: Երկու տարիներին ծախսերի ուղղությունները հիմնականում նույնն են:
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր
2021թ. - շուրջ 10 մլրդ 884 մլն դրամ
2020թ. - շուրջ 9 մլրդ 672 մլն դրամ
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարած վճարումներ (պայմանագրային գներով)
2021թ. - ավելի քան 2 մլրդ 602 մլն դրամ
2020թ. - ավելի քան 1 մլրդ 665 մլն դրամ
Պարգևատրում Covid-19-ի շրջանակում
2021թ. - շուրջ 83 մլն դրամ
2020թ. - շուրջ 1 մլրդ 199 մլն դրամ
Պաշտպանիչ միջոցների ապահովում
2021թ. - շուրջ 66 մլն դրամ
2020թ. - շուրջ 1 մլրդ 318 մլն դրամ
Դեղորայքի ծախսեր
2021թ. - շուրջ 4 մլրդ 551 մլն դրամ
2020թ. - ավելի քան 3 մլրդ 913 մլն
Բժշկական սարքավորումների ձեռքբերում
2021թ. - ավելի քան 743 մլն 483 հազ. դրամ
2020թ. - շուրջ 5 մլրդ 479 մլն դրամ
Բժշկական կենտրոնների վերանորոգում
2021թ. - ավելի քանի 208 մլն 250 հազ. դրամ
2020թ. - ավելի քան 1 մլրդ 526 մլն դրամ
Պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ
2021թ. - ավելի քան 261 մլն 992 հազ. դրամ
2020թ. - ավելի քան 1 մլրդ 019 մլն դրամ
Ինչ վերաբերում է նախորդ երկու տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարում չկրկնված ծախսային ուղղություններին՝
2021 թվական
Պատվաստանյութի տեղափոխում Հայաստան - ավելի քան 185 մլն 638 հազ. դրամ
Բուժաշխատողներին տրվող լրավճար՝ պատվաստման գործընթացի շրջանակում - շուրջ 1 մլրդ 230 մլն դրամ
Սննդի կազմակերպում՝ պացիենտների և բուժանձնակազմի համար - շուրջ 763 մլն 753 հազ. դրամ:
2020 թվական
Չինաստանից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում) - ավելի քան 306 մլն 320 հազ. դրամ:
Ներկայացվածը բացառապես Առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերն են: Ծախսեր են կատարել նաև այլ գերատեսչություններ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան