«Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան քաղաքում է։ Խնդրում ենք միտումնավոր կեղծ և ենթադրական տեղեկություններ չտարածել։ Ելբասին անցկացնում է խորհրդատվական հանդիպումներ և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Նուրսուլթան Նազարբաևը նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի բարեկամ երկրների ղեկավարների հետ։
Ելբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջը՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- Twitter-ում գրել է Նուրսուլթան Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։