Բելառուսի մայրաքաղաքում փլուզվել է կամրջի հետիոտնային հատվածը, տուժածներ չկան: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են՝ հայտնել են Մինսկի քաղաքապետարանից: Փլուզված կառույցն ապամոնտաժվում է, հաղորդում է РИА Новости-ն։
«Կամրջի հետիոտնային մասի փլուզման նախնական վարկածը կառույցների մաշվածությունն է՝ կապված մետրոյի աշխատանքի, կամրջի բեռնվածության ավելացման և ջերմաստիճանի տատանումների հետ: Էստակադի բոլոր կառույցները հնարավորինս արագ ու մանրակրկիտ կստուգվեն»,- ասվում է Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի Telegram ալիքում։
Պարզվում է, թե ով և երբ է իրականացրել կառույցների մաշվածության փորձաքննությունն ու եզրակացություն տվել դրանց շահագործման պիտանիության մասին: