Ղազախստանում միլիարդատերերը, այդ թվում՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամները, միլիարդավոր դոլարներ են կորցնում, քանի որ բաժնետոմսերն անկում են ապրում ամբողջ երկրում անկարգությունների ֆոնին, հայտնում է Forbes-ը:
Պարբերականը նշում է, որ չորս ղազախստանցի միլիարդատերեր, այդ թվում՝ Նազարբաևի դուստրն ու փեսան, հունվարի 4-ի համեմատ «աղքատացել» են 3 միլիարդ դոլարով՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել էր Kaspi.kz և Halyk բանկերի արժեթղթերի անկման մասին։