Աշխարհում առաջին ընկերությունը, որի արժեքը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը: 2022-ի մեկնարկը դրական էր Apple-ի համար: Գլխավոր IT գիգանտի արժետոմսերը հունվարի 3-ին հատեցին 182 դոլարի սահմանը: Փորձագետները ընկերության նման հաջողությունը պայմանավորում են համավարակի ընթացքում այֆոնների վաճառքի ծավալի զգալի աճով: Ուոլ Սթրիթի վերլուծաբանները նաև համոզված են՝ նոր այֆոններում 5G տեխնոլոգիայի ինտեգրման շնորհիվ այս տարի Apple-ն ավելի շատ հեռախոս է վաճառելու: Բացի ավանդական ապրանքատեսակներից, ընկերությունը նաև ազդարարել է էլեկտրամոբիլ արտադրելու մտադրության մասին: Շուկայում նոր մեքենաները կհայտնվեն հավանաբար 2024 թ.:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՆԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Չնայած Apple-ի ցուցանիշներին՝ համաշխարային ֆոնդային բորսաներում սկսվել է անկման գործընթացը: Հիմնական ինդեքսները, այդ թվում ամերիկյան Nasdaq-ը և S&P 500-ը, վերջին մեկ շաբաթում կորցրել են մոտ 5 տոկոս: Նվազումը հնարավոր է շարունակվի նաև հաջորդ շաբաթ:
Շուկաների վրա բացասական է ազդում ինֆլյացիայի ցուցանիշները, մասնավորապես, Միացյալ նահանգներում, նաև Վաշինգտոնի դրամավարկային քաղաքականությունը: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սկսել է կրճատել ամերիկյան տնտեսության խթանման ծրագիրը:
ՉԻՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ
Ամերիկյան և եվրոպական ինդեքսների գնի տատանման ֆոնին դրական ցուցանիշներ են արձանագրում չինական ընկերությունները: Շարունակական անկումից հետո դիրքերը որոշակի վերականգնել են բոլոր խոշոր ընկերությունները:
Չինական Apple անվանումը ստացած Alibaba-ի արժեթղթերը վերջին մեկ շաբաթում թանկացել են մոտ 10 տոկոսով: Կանաչ գոտում են նաև «Բայդու», «Թենսեն» ընկերությունները: Նման դինամիկան պայմանավորված է Պեկինի հայտարարություններով, որ իրավիճակը չինական ֆոնդային շուկաներում շուտով կկայունանա:
Չինական ընկերությունները 2020 թվականից ի վեր արժեզրկվել էին ավելի քան երկու անգամ: Նման անկման պատճառ էր դարձել նաև կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ընդունած մի շարք սահմանափակող օրենքներն ու պատժիչ գործողությունները: