Ուրբաթ առավոտյան Ղազախստանի նախագահ Տոկաևը հերթական տեսաուղերձն է տարածել, որում առանձնակի խստությամբ է խոսել փողոց դուրս եկածների մասին՝ գրում է BBC-ն։
«Իրավապահ մարմիններին հրահանգել եմ առանց երկմտելու, առանց նախազգուշացման կրակել անկարգությունների մասնակիցների վրա, որոնք չեն ցանկանում հանձնվել: Արտերկրից մեզ կոչ են անում բանակցել խնդրի խաղաղ լուծման համար: Դա անհեթեթություն է: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ: Մենք գործ ունենք զինված և վարժեցված բանդիտների հետ»,- ասել է Տոկաևը։
Նա նաև հանգստացրել է երկրի հանրությանը՝ պարզաբանելով, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստան են ժամանել կարճ ժամանակով: