Ղազախստանի մայրաքաղաքում ձևավորվում են ժողովրդական դրուժինաներ: Մոտ 500 քաղաքացի ցանկություն է հայտնել իրավապահների հետ պաշտպանել պետական օբյեկտներն ու խաղաղ բնակիչներին՝ հայտնում է РИА Новости-ն:
Հանրապետության ՆԳՆ-ից հայտնել են, որ Ղազախստանի իրավապահները ձերբակալել են երկրում տեղի ունեցած անկարգությունների մասնակից 3811 մարդու, այդ թվում՝ վարչական շենքերի վրա հարձակված ավելի քան 70 գրոհայինի ու 30 կողոպտիչի: Անկարգությունների 26 մասնակից վերացվել է, ևս 26-ը՝ վիրավորվել։
Ղազախստանում անկարգությունների ժամանակ վնասվել է ավելի քան 80 խոշոր խանութ, առևտրի կետերին հասցված վնասը գերազանցել է 59 միլիոն դոլարը:
Հունվարի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտնել է, որ Ալմաթիում բողոքի ցույցերի արդյունքում տասնյակ ցուցարարներ են զոհվել, մոտ 1000-ը վիրավորվել է։
Զոհեր ու վիրավորներ կան ուժայինների շրջանում՝ 18 զոհ, 748 վիրավոր: Այսօր էլ Ալմաթիում անհայտ անձինք փորձել են կրակել զինծառայողների ուղղությամբ»՝ հաղորդում է РИА Новости-ն:
Հնարավոր զոհերի մասին առայժմ տվյալներ չկան:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել էր, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը տալիս է իր արդյունքները։ Նրա խոսքով՝ հանրապետությունում վերականգնվում է սահմանադրական օրինականությունը: