«2022 թվականի հունվարի 7-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կրկին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասները:
Ստանիսլավ Զասը նաև զեկուցել է այդ երկիր ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման հետ կապված կազմակերպչական խնդիրների առաջընթացի մասին։ Ներկայումս շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավապահ մարմիններին՝ իրավիճակը կայունացնելու և այն օրինական դաշտ վերադարձնելու գործում»: