Հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Կատարվել է 3899 թեստավորում: Առողջացել է 130 քաղաքացի, գրանցվել՝ 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345518 դեպք, որոնցից 332588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:
Ընդհանուր կատարվել է 2594856 թեստավորում: