Ղազախստանում հեռակա դատապարտված ԲՏԱ բանկի նախկին ղեկավար Մուխթար Աբլյազովն իրեն է համարում ընդդիմության և երկրում բողոքի ցույցերի առաջնորդ։ «Ես ինձ տեսնում եմ որպես ընդդիմության առաջնորդ... Ամեն օր ցուցարարները զանգահարում են ինձ ու հարցնում. «Ի՞նչ անենք։ Մենք այստեղ կանգնած ենք՝ ի՞նչ անենք»,- Reuters-ի հետ զրույցում ասել է նա։
Ըստ ՌԻԱ նովոստիի՝ 2017 թվականի հունիսին Ալմաթիի քրեական գործերով մասնագիտացված միջտարածաշրջանային դատարանը մեղավոր է ճանաչել ղազախական ԲՏԱ բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մուխթար Աբլյազովին և դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։
Նշվում է, որ Աբլյազովը մեղադրվում է հանցավոր խմբավորումներ ստեղծելու և բանկային միջոցների յուրացման համար։ 2018 թ. Աստանայի դատարանը նրա ստեղծած «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը ճանաչել է որպես ծայրահեղական խմբավորում և արգելել գործունեությունը Ղազախստանում: Նույն թվականին դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 2004 թ. իր բիզնես-գործընկեր Երժան Տատիշևի սպանության համար: Ալբյալոզվն այժմ արտասահմանում է: