Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն Ղազախստանում տիրող իրավիճակի հարցով։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը՝ տեղեկացնում է ТАСС-ը։
«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ: Քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել 2022 թ. հունվարի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները»,- ասել է արտգործնախարարության աղբյուրը։
Առաջիկա հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։