Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության փառավոր տոնի առթիվ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրաց և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։
«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի ուղերձում։