Ղրղզստանի իշխանությունները սկսել են տարհանել Ղազախստանում գտնվող համաքաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ ներկայում գործում են երկու պետությունների սահմանին տեղակայված անցակետերը, և անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադառնալ ցանկացող Ղրղզստանի քաղաքացիները կարող են ազատ հատել սահմանը։
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել Ղազախստանում իր հայրենակիցներին «պահպանել տվյալ երկրի օրենքներն ու կանոնները, չհրահրել, չմասնակցել որևէ կոնֆլիկտի, չգնալ հասարակական վայրեր»։