«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ը): Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում, կեցության վայրերում»,- ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։