Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին։ Զորախմբի կազմում ընդգրկված են զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ Ռուսաստանից ուղարկվելու են օդադեսանտային ստորաբաժանումներ: ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը, իրավապահ ուժերին օգնությունը։
«Ներկայումս խաղաղապահ զորակազմի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային օդուժի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առաջադրված խնդիրները»,- հայտնել են կազմակերպության քարտուղարությունից: