Գիշերը Ղազախստանի իրավապահներն Ալմաթիում հակաահաբեկչական հատուկ գործողություն են սկսել: Քաղաքի պարետատունը բնակիչներին կոչ է արել «հանգստություն պահպանել և հասարակական անվտանգության հաստատման հարցում աջակցել իրավապահներին»:
Այս պահին հայտնի է, որ Ալմաթիի օդանավակայանում հակաահաբեկչական գործողության ժամանակ Ղազախստանի զինված ուժերի զինծառայողներ են զոհվել։ Ղազախական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալմաթիի փողոցներում իրավապահների և զինված անձանց միջև փոխհրաձգությունը դեռ շարունակվում է: