Թյուրքական պետությունների կազմակերպության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել Ղազախստանին, միաժամանակ վստահ են, որ հանրապետության իշխանությունները կարող են երկրում վերականգնել կարգն ու հանգստությունը, գրում է РИА Новости-ն:
«Մենք ընդգծում ենք Ղազախստանում խաղաղության և կայունության կարևորությունը և մեր ամուր համերաշխությունն ենք հայտնում մեր անդամ երկրին՝ Ղազախստանին: Մենք ապավինում ենք եղբայրական ղազախ ժողովրդի ողջախոհությանը և բնականոն կյանքին վերադառնալու նրանց ցանկությանը: Հայտարարում ենք, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցելու Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։