Հունվարի 6-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք: Կատարվել է 4220 թեստավորում: Առողջացել է 154 քաղաքացի, գրանցվել՝ 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345389 դեպք, որոնցից 332458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3427 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7993 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2590957 թեստավորում: