Չինաստանը հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա, իսկ այնտեղ տեղի ունեցող դեպքերը համարում է այդ երկրի ներքին գործը, տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է: «Մենք վստահ ենք, որ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը, իրավիճակը կկայունանա, և հասարակական կարգը կվերականգնվի»,- հավելել է դիվանագետը։