ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:
Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:
Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:
Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց»:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս: