Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը, Ղազախստանում, Բոսնիա և Հերցեգովինայում և Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- ասել է գործակալության աղբյուրը։ Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Ժնևում հունվարի 10-ին սպասվում են ՌԴ-ԱՄՆ բանակցություններն անվտանգության երաշխիքների շուրջ։ Հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում Մոսկվայի ներկայացուցիչները կներկայացնեն Եվրոպայում անվտանգության հետ կապված իրենց մտահոգությունները, իսկ անվտանգության երաշխիքների հետ կապված ռուսական նախագծերը կքննարկվեն հունվարի 13-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում։