Հունվարի 3-4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր քաղաքներում, Ֆանտան և Լեռնանիստ գյուղերում, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Երևան-Մեղրի, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։