Հունվարի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3436 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1805, մահացել՝ 32 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 945 609, որից ապաքինվել է 906 708 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 041:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40377 հետազոտություն, այդ թվում 23 696-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 681-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.51% է, վերջին 14 օրվանը՝ 5.87%, վերջին 7 օրվանը՝ 6.84%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 528 030 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7191 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4353 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 921 անձ: