ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է նախագահի
հրամանագրում:
Նախագահը
հրամանագիր է ստորագրել նաև Վարդան Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը
զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: