ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Մանուկյանին Շիրակի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ևս մեկ փոխմարզպետ է նշանակվել՝ Ալբերտ Այվազյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ալբերտ Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: