Ալմաթիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել է գրավման մասին լուրը:
«Նրանք հասան օդանավակայան: Նախնական տվյալներով՝ այժմ օդանավակայանում մոտ 45 զավթիչ կա։ Երբ նրանք ներս մտան, մեր աշխատակիցները հեռացան օդանավակայանից։ Գրավման պահին տերմինալում ուղևորներ չեն եղել։ Նրանց նախապես արագ տարհանեցինք: Հենց այդ պահին ինքնաթիռը ժամանեց։ Զինվորականները չեն մասնակցել ուղևորների տարհանմանը, քանի որ մեզ համար անսպասելի լքել են օդանավակայանը»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Մեկ այլ տեղեկության համաձայն, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և հանրապետական նշանակության Ալմաթիում դադարեցվել է համացանցի ու հեռախոսակապի աշխատանքը։
Ցուցարարների հարձակման է ենթարկվել Ալմաթիում «Միր» և պետական «Ղազախստան» հեռուստաալիքների գրասենյակները, Sputnik Ղազախստանի շենքը, ավերվել են հեռուստաալիքների խմբագրության տարածքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sputnik Ղազախստան կայքը, ինչպես նաև ղազախական մի շարք լրատվամիջոցների՝ zakon.kz, tengrinews.kz և vlast.kz կայքերը ժամանակավորապես անհասանելի են արտերկրից։ Բացի լրատվամիջոցներից, ժամանակավորապես անհնար է մուտք գործել նաև որոշ պետական կառույցների կայքեր։