Հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան ճրագալույց:
2022 թվական ենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով. Հայաստանի վարչապետ:
Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը:
Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը: Մի քանի խոշոր քաղաքներում անկարգություններ են, սահմանվել է արտակարգ դրություն, մտցվել պարետային ժամ:
Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի ներսում կատարվող իրադարձություններին. Պեսկովը՝ Ղազախստանի մասին:
Հունաստանը Թուրքիային կոչ է արել չխախտել միջազգային իրավունքի նորմերը և հրաժարվել պատերազմի սպառնալիքից։
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իրանի քայլերը սպառնում են վիժեցնել նախկինում կնքված համատեղ գործողությունների ծրագիրը. Ջեն Սակի:
Էմանուել Մակրոնը մտադիր է կրկին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք: Առողջացել՝ 103, մահացել՝ 3 մարդ: