Քովիդի տարածման առումով Հայաստանում իրավիճակը կայուն է՝ Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Շարունակվում է նաև պատվաստումների գործընթացը: Բոլոր օրերին իրականացրել ենք պատվաստումներ: Այսօրվա դրությամբ իրականացվել է երկրորդ դեղաչափով 722 409 պատվաստում, առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում»,- ասաց Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ իրականացնում են նաև խթանիչ դեղաչափերով պատվաստումներ:
«Այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ 6 ամիս առաջ են պատվաստվել, հորդորում ենք մոտենալ ու ստանալ 3-րդ դեղաչափը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: