Հունվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Կատարվել է 5164 թեստավորում, առողջացել՝ 103 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 255 դեպք, որոնցից 332 304-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:
Ընդհանուր կատարվել է 2 586 737 թեստավորում: