Գրիպով վարակված 13 պացիենտ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներ են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը»,- ասաց Աբովյանը:
ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ ավելացրեց, որ այս պահին ամենից շատ շրջանառվում է գրիպի H3N2 տեսակը, այլ կերպ ասած՝ հոնկոնգյան գրիպը: Նրա խոսքով՝ այս տեսակից հիմնականում տուժում են երեխաները:
«Դիտվում է բարձր տենդ, ականջի բորբոքում, կան թոքաբորբի դեպքեր»,- ասաց Սարգսյանը: