ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 11-13-ը կլինի Մոսկվայում:
Վարչապետը որոշում է ստորագրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանին և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին Մոսկվա գործուղելու մասին: