Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ հանրային սննդի կամ մշակութային հաստատություններ այցելելիս անհրաժեշտ կլինի ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր:
«Շրջանառել ենք, արդեն ամփոփել ենք, առաջիկա երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրերում, ինչպես նաև մշակութային հաստատություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ վերջին 24 ժամվա ընթացքում ռապիդ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ որոշման հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում այն ևս ուժի մեջ կմտնի: