Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների ախտանշանները բավականին նման են: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Օմիկրոնը» ևս բացառություն չէ: Այն զուգորդվում է բարձր ջերմությամբ, քթից արտահոսքով:
«Միաժամանակ, միջազգային կազմակերպությունները, նաև այն երկրները, որտեղ հանդիպել է «Օմիկրոն», նշում են, որ այն ընթանում է բավականին թեթև»,- ասաց Աբովյանը:
Նա նշեց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել: