Ղազախստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ բողոքի ցույցերն այդ երկրում վերսկսվել են, Ալմաթիում ցուցարարները խլել են ռազմական հատուկ տեխնիկան, քաղաքի կենտրոնում բախումներ են եղել ցուցարարների ու ազգային գվարդիայի ուժերի միջև: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքի առողջապահության վարչության տվյալներով՝ 190 մարդ դիմել է Ալմաթիի բուժհաստատություններ, որից 137-ը՝ ոստիկան։
zakon.kz լրատվական պորտալն էլ հայտնել է, որ բերման է ենթարկվել Ղազախստանի Ժանաոզենում գազի վերամշակման գործարանի տնօրենը։
Ֆինանսական մոնիտորինգի գործակալության տվյալներով՝ ձեռնարկության ղեկավարն անհիմն բարձրացրել է գազի գինը։ Նախաքննություն է սկսվել։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել է, որ հետևում է Ղազախստանի բողոքի ցույցերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: