Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին փոխվարչապետի գրասենյակից:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը 2019 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված որոշմամբ հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը:
ՀՀ վարչապետը 2022 թ. հունվարի 3-ին որոշում է ստորագրել վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2019 թ. որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: