Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2021 թ. արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2021 թվականին ՀԱԷԿ-ում փաստացի արտադրվել է 1998,416 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա և առաքվել է 1853,040 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
ՀԱԷԿ-ից հայտնում են՝ մնացածը ծախսվել է սեփական կարիքների համար: