2021 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից:
Ընդ որում՝ արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 400 հազար տոննայից մի փոքր ավելի, ինչը 17 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից, ներմուծման հաղորդակցությունում՝ 646,5 հազար տոննա (4,4 տոկոս անկում), և տեղական հաղորդակցությունում՝ 2 մլն տոննա (2,7 տոկոս աճ):
«Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնում են՝ 2021 թվականին ՀԿԵ գնացքներով փոխադրվել է 436 հազար ուղևոր, ինչը 43 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 19,5 հազար ուղևոր, տեղական հաղորդակցությունում՝ 416,5 հազար:
Ուղևորների թվի զգալի աճը պայմանավորված է 2020 թվականի ցածր վիճակագրական բազայով COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով: