Jnews.ge կայքի տվյալներով ՝Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3590 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1955 մարդ, մահացել 67 հիվանդ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 39315 թեստավորում, որից 26302-ը՝ արագ, իսկ 13013-ը՝ ՊՇՌ թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշն է՝ օրական՝ 9.13 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,67 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 6.26 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 942713 դեպք, որից 904903 հիվանդ ապաքինվել է, 13009-ը՝ մահացել:
Կարանտինի ռեժիմում է 48 մարդ, ստացիոնարում բուժվում է 4394 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 892 քաղաքացի: