Սևանա լճում շարունակվում է հատուկ հերթապահությունը, հաղորդում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Իրականացվող միջոցառումների արդյունքում Սևանա լճից դուրս է բերել և առգրավվել 21 ապօրինի ձկնորսական ցանց։
Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Նախարարությունից հիշեցնում են՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: