Ղազախստանի իշխանությունների միջամտությամբ Մանգիստաուի շրջանում հեղուկ գազի գնի իջեցումից հետո երկրի այլ շրջաններում ևս բողոքի ակցիաներ են սկսվել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցեր են ընթանում Նուր Սուլթան, Ալմաթի, Կարագանդա և այլ խոշոր քաղաքներում: Ցուցարարները պահանջում են իրենց շրջաններում ևս իջեցնել հեղուկ գազի գինը մինչև 50 թենգե:
Նշվում է, որ որոշ քաղաքներում հասանելի չէ բջջային ինտերնետը, ինչպես նաև արգելափակված են սոցիալական ցանցերը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին հորդորել է չհետևել ապակառուցողական կոչերին: Հունվարի 5-ին նախագահը կգումարի երկրի սոցիալ-տնտեսական հարցերի խորհրդակցություն: