ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը Ամանորի տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։
Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին: