ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները:
Նախնական տեղեկություններով՝ 2021 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում, աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն: