Հունվարի 4-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Կատարվել է 4036 թեստավորում, առողջացել՝ 203 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3429 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է:
Ընդհանուր կատարվել է 2581573 թեստավորում: